|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհու բռնաբարության գործում, որում կասկածյալը Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանն է, առաջին հանցանշանն է հայտնաբերվել, որը կարող է ֆինանսիստի մեղավորության հիմնական վկայությունը դառնալ:
Սպասուհու զգեստի վրա հայտնաբերել են Սթրոս-Կանի ԴՆԹ-ի հետ համընկնող ԴՆԹ-ի հետքեր. տեղեկացնում է NBC հեռուստաալիքը:
Նշվում է նաեւ, որ ԴՆԹ փորձաքննությունը դեռ ավարտված չէ: