|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արգենտինայում հայտնվել է նոր սուպերհերոս, որն իրեն քաղաքացիների անդորրի պահապան է կարգել:
Ֆանտաստիկ կոստյումով ու դիմակով, նա պարեկություն է անում Բուենոս Այրեսի արվարձանների փողոցներում, կանխում հանցագործությունները եւ օգնում կարիքավորներին:
Լրագրողների տվյալներով` արգենտինացի վրիժառուն՝ Զորոյի եւ Բեթմենի մոլի երկրպագուն է, նախընտրում է չբացահայտել իր անձը եւ այդ պատճառով իրեն կոչում է Մենգաննո: Որպես զենք օգտագործում է արցունքաբեր գազով փոքրիկ բալոն եւ մեծ լապտեր, որը կարող է օգտագործել ինքնապաշտպանության համար: