|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելի պաշտպանության բանակի գնդապետ, Մոսկվայում Իսրայելի դեսպանության ռազմական կցորդ Վադիմ Լեյդերմանը ձերբակալվել, ապա արտաքսվել է Ռուսաստանից:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Լեյդերմանը պետական գաղտնի տեղեկություններ է հավաքել «հարցումներ իրականացնելու ճանապարհով»: Իսրայել վերադառնալով` նա հարցաքննության է ենթարկվել եւ հայտարարել, որ «ռուսները սխալ են մեկնաբանել իր պահվածքը»:
ՌԴ ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանում Իսրայելի դեսպանության ռազմական կցորդի ձերբակալության ու արտաքսման փաստը, Անվտանգության դաշնային ծառայությունը` նույնպես:
Մինչդեռ Իսրայելի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները կտրականապես հերքում են լրտեսության մեղադրանքները: