|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանը եւ Ուկրաինան համատեղ արտադրելու են «Սկիֆ» եւ «Բարիեր» հեռակառավարվող հակատանկային հրթիռներ. ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` տեղեկացրել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
Ըստ նրա` նախ բանակցություններ են վարվել հարավաֆրիկյան Denel ընկերության հետ, սակայն, քանի որ վերջինիս պայմանները ձեռնտու չեն ադրբեջանական կողմին, բանակցությունները ձգձգվում են:
«Այդ հրթիռները կարող են տեղադրվել են ինչպես ուղղաթիռների, այնպես էլ մեքենաների վրա: Դա մեզ ձեռնտու է` որպես այլընտրանքային տարբերակ»,- ասել է նախարարը` հավելելով, որ մայիսի 17-18-ը նախարարության փորձագետները կլինեն Ուկրաինայում, կծանոթանան արտադրական գործընթացին, ապա պայմանագիր կստորագրեն հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ: