|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ադրբեջանցի 2 զինծառայող է զոհվել դժբախտ պատահարների արդյունքում. տեղեկացնում է 1news.az-ը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Մի դեպքը տեղի է ունեցել Շամքիրի զինվորական միավորման զորամասերից մեկում. ժամկետային ծառայող Սեյմուր Սաբիրօղլի Գադիրովը մահացել է կայծակի հարվածից: Մյուս զինծառայողը` Օսման Ֆիրդովսիօղլու Ալիեւը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ստացած վնասվածքներից: Նա ծառայել է Նախիջեւանում: