|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` «Թանգարանային գիշեր» միջոցառման ընթացքում կլինեն շատ ու շատ անակնկալներ:
1. Առաջին թանգարան մուտք գործելիս վերցրեք կնքված բացիկը:
2. Յուրաքանչյուր հաջորդ թանգարան այցելելիս մուտքի մոտ դիմեք թանգարանի աշխատակցին, որպեսզի կնքի Ձեր բացիկի երկու հատվածները:
3. «Թանգարանային գիշեր» ծրագրի ընթացքում Ձեր այցելած վերջին թանգարանում լրացրեք բացիկը և դրա մեկ հատվածը գցեք մուտքի մոտ տեղակայված համապատասխան արկղը:
Դիտանցման ընթացքում ամենաակտիվ այցելուները կստանան թանգարանների այցելության տարեկան անվճար աբոնեմենտ և տարբեր մրցանակներ: