|
Փոխարժեքներ
15 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուրա քաղաքի քաղաքապետարանի այն աշխատակիցները, ովքեր կտիրապետեն հայերեն, արաբերեն եւ քրդերեն լեզուներին, կստանան 25 լիրա հավելյալ աշխատավարձ: Որոշումն ընդունվել է «Բազմալեզու տեղական ինքնակառավարում» նախաձեռնության շրջանակներում:
Ըստ Սուրայի քաղաքապետի` իրենք խրախուսելու են աշխատակիցներին լեզուներ սովորելու հարցում, քանի որ Սուրայում ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդպիսով` նրանց հետ շփումներն ավելի հեշտ կլինեն. տեղեկացնում է «Ջիհան» գործակալությունը: