|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մայիսի 5-8-ը անցկացվեց Սալոնիկի գրքի 8-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին իր տաղավարով մասնակցում էր նաև Հայաստանի մշակույթի նախարարությունը:
Ցուցահանդեսի օրերին Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին գրող Է. Միլիտոնյանը, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամ Է. Մկրտչյանը և լրագրողներ, հանդիպումներ ունեցան Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելեցին տեղի հայկական շաբաթօրյա դպրոց, գրքեր նվիրեցին համայնքային գրադարանին:
Սալոնիկի գրքի միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի այցելուների շրջանում:
Հիշեցնենք, որ օրերս Ժնեւում կայացած Գրքի միջազգային 25-րդ փառատոնին նույնպես հայկական տաղավարը ուշադրության կենտրոնում է եղել: