|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կավագուտի ճապոնական գյուղի մոտ 90 բնակիչներին թույլատրվել է ժամանակավորապես տուն վերադառնալ. տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:
Այսօր 54 ընտանիք ավտոբուսներով գնացել է գյուղ` անձնական իրերը դուրս բերելու: Իրենց նախկին բնակավայրերը կարճաժամկետ այցելելու թույլտվություն են ստացել եւս 9 բնակավայրերի բնակիչներ: Սակայն ատոմակայանից 3 կմ հեռու գտնվող տներ այցելելն արգելվում է` ռադիոակտիվության բարձր մակարդակի պատճառով. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: