|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հանրապետական կուսակցությունը ցանկանում է անդամագրվել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: Այդ կապակցությամբ 2011թ. աշնանը Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակությունը կայցելի Հայաստան:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ անդամագրումը հնարավորություն կտա իրականացնելու բարեփոխումներ Եվրամիության հետ բարեկամության շրջանակներում: Իսկ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը նշեց, որ իրենք շահագրգռված են արժանի զրուցակիցներ ունենալ այլ երկրներում:
«Կարեւորում եմ ձեզ մոտ ընթացող բարեփոխումները` ընտրական օրենսգրքի, խոսքի ազատության. կարեւորն այն է, որ կառավարությունը կամք է դրսեւորում բարեփոխումներ իրականացնելու»,- նշեց նա:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հիմնադրվել է 1976թ., 39 երկրներում ունի 72 անդամ կուսակցություններ: