|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ երեկոյան Երևանի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 25 ՕՕ 110 պետհամարանիշով և «Ֆորդ» մակնիշի (Երևան-Վանաձոր երթուղու միկրոավտուբուս) 0499 Լ պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆորդը» շրջվել է:
Ուղեւորներից 8-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: 5-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 3-ը գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: