|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երեկ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հրապարակել է այս տարվա հունվարին Հայաստան կատարած այցելության վերաբերյալ զեկույցը, որը բավական կոշտ գնահատականներ է պարունակում:
2008 թվականի մարտի 1-ի դեպքերին վերաբերող փաստաթղթում ԵԽ ՄԻ հանձնակատարը մարտի 1-2-ին իրավապահ մարմինների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի գործադրումը որակել է «անհամաչափ», իսկ 10 զոհերի մահվան պատճառների բացահայտման ուղղությամբ կատարված քայլերը` «անարդյունավետ»:
«Մինչ օրս այդ իրադարձությունների պատասխանատուները բացահայտված չեն: Ոստիկանության եւ Անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների արձակած հրամանների համար կրած պատասխանատվությունը լրջորեն չի քննարկվել,- գրել է Թոմաս Համմարբերգը` ավելացնելով,- Հայաստանի իշխանությունները պետք է վճռականություն հանդես բերեն այդ իրադարձություների բացահայտման գործում եւ պատասխանատվության կանչեն բոլոր մեղավորներին»: