|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր` ժամը 14:30-ի սահմաններում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասություն դատարանում ահազանգ էր ստացվել, որ շենքի ներսում ռումբ է տեղադրված:
Գրեթե 2 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո պարզ դարձավ, որ ահազանգը կեղծ էր:
Դեպքի առնչությամբ այդպես էլ պաշտոնական հայտարարություն չարվեց: Մեզ միայն հաջողվեց պարզել, որ հեռախոսազանգին պատասխանել է դատարանի աշխատակցուհիներից մեկը:
Զանգին հաջորդել է ևս մեկը, որը եղել է ազգային անվտանգությունից, և դատարանի ամբողջ անձնակազմը տարհանվել է շենքից: