|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սա կատակ չէ, այլ դառը իրականություն:
Բրիտանական Նոր տնտեսության հիմնադրամի (NEF) տվյալներով`ապրիլի 30-ին Իտալիայում վերջացել են սեփական ջրերից որսված ձկան պաշարները, եւ ներկայումս իտալացիները ներմուծված ձկնատեսակներ են օգտագործում:
Ըստ ուսումնասիրության` մոտ ժամանակներս նույն ճակատագրին են արժանանալու նաեւ Եվրոպայի մյուս երկրները. եվրոպական ծովերում ձկան քանակը գնալով նվազում է, եւ արդեն հուլիսի 2-ից մայրցամաքի երկրները ներմուծված ձուկ են սպառելու:
Կանխատեսումներն արվում են վիճակագրական մոդելավորման հիման վրա. ամեն տարի հաշվարկվում է եվրոպական ջրային տարածքների բնական արտադրողականություն, այնուհետեւ` ձկան սպառումը: