|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեւանի իշխանությունները կարող են կամուրջ ստեղծել ավստրիական քաղաքային իշխանությունների եւ ավստրիական բիզնեսի հետ. այսօր Ավստրիայի դեսպան Միխայել Փոսթլիի հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետը նաեւ կարեւորել է փետրվարին Երեւանի եւ ավստրիական «Սվարկո ԷՅՋԻ» ընկերության հետ կնքված պայմանագիրը, որը կնպաստի Երեւանում ժամականակից, ապահով ու մատչելի ճանապարհային երթեւեկության կարգավորմանը եւ անվտանգության համակարգի ներդրմանը:
Կարեն Կարապետյանը անդրադարձել է նաեւ առողջապահության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերին` ակնկալելով ավստրիական ընկերությունների փորձն այս ոլորտում: