|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ողջունել է Ուսամա բեն Լադենի սպանությունը, սակայն նշել, որ Դաշինքը կշարունակի իր առաքելությունը Աֆղանստանում, «որպեսզի երկիրն այլեւս երբեք ահաբեկիչների ապաստան չդառնա»:
«Դա զգալի հաջողություն է ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում մեզ միացած բոլոր երկրների անվտանգության համար: Հարկավոր է այնպես անել, որ աշխարհն անվտանգ տեղ լինի բոլորի համար»,- նշվում է նրա հայտարարության մեջ:
Ներկայումս Աֆղանստանի տարածքում ՆԱՏՕ-ի 140 հազար զինծառայող է տեղակայված, սակայն այդ երկրում պատերազմի նկատմամբ արդեն հասարակական հոգնածություն է զգացվում Եվրոպայում: