|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կայացել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի խորհրդի նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախագահությամբ: Նիստի ժամանակ համալսարանի ռեկտոր է ընտրվել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը:
Իսկ երեկ` ապրիլի 29-ին կայացել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի խորհրդի նիստը, որի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ ռեկտոր է ընտրվել Հովհաննես Թոքմաջյանը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի` ապրիլի 26-ին տեղի ունեցած նիստում ռեկտոր է ընտրվել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խորհրդի` ապրիլի 27-ի նիստում ռեկտոր է ընտրվել Արմեն Մազմանյանը: