|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ճապոնական Nippon Foundation ոչ առեւտրային ընկերությունն աճուրդի է հանել աշխարհում ամենաթանկ ջութակը՝ Անտոնիո Ստրադիվարիուսի «Լեդի Բլանտը»: Ջութակի վաճառքից գոյացած ողջ հասույթը կուղղվի Ճապոնիայում երկրաշարժից ու ցունամիից տուժածներին։
«Լեդի Բլանտը» Ստրադիվարիուսը պատրաստել է 1721թ., այն արժե առնվազն 10 միլիոն դոլար։ Հենց այդքան գումարով է ջութակը գնվել 2008թ.։
Ջութակը Nippon Foundation-ի երաժշտական գործիքների հավաքածուի կարեւոր ցուցանմուշներից է եւ համարվում աշխարհի լավագույն գործիքներից մեկը։