|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գործադիրի նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով կառավարության անդամներին, խնդրել է ակտիվորեն մասնակցել Գրողների միության կազմակերպած միջոցառմանը` ապրիլի 30-ին անցկացվելիք երրորդ գրական հեռուստամարաթոնին` «Ես գրքի բարեկամն եմ» խորագրով:
Վարչապետը նաեւ նշել է, որ ցանկալի կլինի, եթե պետական կառավարման մարմինների ղեկավարներն իրենց անձնական օրինակով խրախուսեն նաեւ իրենց աշխատակիցներին` մասնակցելու այդ մարաթոնին:
«Այս հանգամանքը ես կարեւորում եմ, որովհետեւ մենք նշելու ենք գրատպության 500-ամյակը, եւ միջոցառումները կազմակերպող հանձնաժողովը ղեկավարում է հանրապետության նախագահը: Գիտեք նաեւ, որ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել, եւ այդ տեսակետից գրողների միության այս նախաձեռնությունը նույնպես ուղղված է լինելու այդ խնդրի լուծմանը: Դրա համար ձեզ խնդրում եմ, որ ապրիլի 30-ին դուք եւ ձեր կոլեկտիվները մասնակցեք այս հեռուստամարաթոնին»,- ասել է Տ. Սարգսյանը: