|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապրիլի 27-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր գործընկերներ ՀԿ-ների հետ իրականացրեց Եղեռնի զոհերի հուշահամալիրի մոտ հավաքված ծաղիկների վերամշակման գործընթացը:
Միջոցառում անցկացվում է արդեն երկրորդ անգամ:
Նպատակը ապրիլի 24-ից հետո հավաքված ծաղիկները աղբ դառնալուց փրկելն է:
Ծաղիկների ծաղկաթերթերն առանձնացվում են ցողուններից: Առաջինն օգտագործվում է որպես թղթի հումք, իսկ երկրորդը` պարարտանյութ: Ստացված թղթի վրա կտպագրվեն Հայոց ցեղասպանության թանգարանի հրավիրատոմսերն ու հուշագրերը: Իսկ պարարտանյութն օգտագործվելու է թանգարանի հարակից այգիները մշակելու համար:
Աշխատանքներին մասնակցեցին շուրջ 300 կամավորներ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Ֆոտոռեպորտաժը` այստեղ: