|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սեիֆ ալ Իսլամ Քադաֆին, մեղադրել է ՆԱՏՕ-ի երկրներին իր հորը սպանելու փորձի մեջ:
Քադաֆի կրտսերի խոսքերով` Տրիպոլիի իշխանությունները երբեք չեն համաձայնի Արեւմուտքի թելադրած պահանջներին: Տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում նա լիբիացի ապստամբներին հայրենիքի դավաճան է կոչել `հայտարարելով, որ նրանք են ՆԱՏՕ-ին խորհուրդներ տալիս Քադաֆիի զորքերի դեմ արդյունավետ գործողություններ իրականացնելու հարցում:
Երեկ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քադաֆիի` Տրիպոլիում գտնվող կեցավայրին, վնասվել են մի քանի շինություններ:
Լիբիայի ղեկավարության մամուլի քարտուղարությունը պնդում է, որ ռմբակոծումների նպատակը Մուամար Քադաֆիի ֆիզիկական ոչնչացումն է: Իսկ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը հայտարարել է, որ Քադաֆին «նման հարձակումների լեգիտիմ թիրախն է»: