|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Լիվերպուլի» կիսապաշտպան Քոուլն այս ամռանը կարող է տեղափոխվել այլ ակումբ: «Կարմիրների» ղեկավարությունը դժգոհ է 29-ամյա ֆուտբոլիստի խաղից: Բացի դրանից` ակումբի բյուջեին վնասում է նաև Քոուլի բարձր աշխատավարձը` շաբաթական 100 հազար ֆունտ:
«Առայժմ ամեն ինչ Քոուլի դեմ է: Քենի Դալգլիշը նոր «Լիվերպուլ» է հիմնում այնպիսի ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Էնդի Քերոլը և Լուիս Սուարեսը: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ համալրումներ ևս կլինեն: Ցավոք, դա նշանակում է, որ Քոուլն ավելորդ կլինի թիմի կազմում»,- ասել է ակումբի ներկայացուցիչը The Sun-ին: