|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նոր Զելանդիայում Ս. Զատիկի տոնակատարությանը նվիրված բարեգործական որսորդական տոնախմբության ժամանակ սպանվել է ավելի քան 23 հազար ճագար: Ճագարը կամ նապաստակը Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում եւ ԱՄՆ-ում համարվում են Զատիկի խորհրդանիշը:
Կենդանիների զանգվածային սպանությունն առաջացրել է բնապահպանների վրդովմունքը: Մինչդեռ «Ճագարների մեծ զատկական որս» ամենամյա միջոցառման կազմակերպիչները պնդում են, որ իրենք ընդամենը օգնում են ֆերմերներին ազատվել ցանքատարածությունների վնասատուներից: Բացի այդ` միջոցառման ընթացքում հանգանակվել է 2600 ԱՄՆ դոլարի նվիրատվություն:
Տոնախմբությանը մասնակցել է 47 թիմ, յուրաքանչյուրում` 12-ական մասնակից Նոր Զելանդիայի տարբեր շրջաններից:
Բնապահպաններին վրդովեցրել է նաեւ այն, որ որսորդները անփորձ են եղել, նրանք պարզապես վիրավորել են շատ ճագարների, որոնք մի քանի ժամ շարունակ տանջվել են հոգեվարքի մեջ: