|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայ համայնքին ուղղված ուղերձում դարձյալ չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը` փոխարենն ասելով «Մեծ եղեռն»:
«Հիշում ենք 96 տարի առաջ 20–րդ դարի ամենամեծ հանցագործությունը եւ սարսափելի դեպքերը: 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում 1,5 միլիոն հայեր սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին:
Վիճելի պատմությունը ապակայունացնում է ներկան եւ ստվեր գցում զոհվածների հիշատակին: Անցյալի հետ հաշտվելը ապագայի համար ամուր հիմքեր գցելու հնարավորություն կտա»,- ասել է Օբաման:
Նա նշել է, որ աջակցում է ընդհանուր պատմությունն ընդունելուն ուղղված հայերի եւ թուրքերի համարձակ երկխոսությանը: «Հարգելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը` պետք է կանխել նման կործանարար դեպքերի կրկնությունը»,- ասել է նա: