|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լիբիայի իշխանությունները սկսել են զենք բաժանել քաղաքացիական բնակչությանը ՆԱՏՕ-ի հավանական ցամաքային գործողություններին դիմակայելու նպատակով:
Այս մասին, «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ հայտնել է Քադաֆիի վարչակազմի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմին:
«Մի շարք քաղաքներում կազմավորվել են կամավորական ջոկատներ ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերին դիմակայելու համար»,- հայտարարել է Իբրահիմը,տեղեկացնելով, որ բնակչության կբաժանվեն հրազեններ:
«Եթե ՆԱՏՕ-ի ուժերը մտնեն Միսրաթա կամ որևէ այլ լիբիական քաղաք, մենք դժոխք կբերենք նրանց գլխին: Դա կլինի հրե տասն անգամ ավելի վատը, քան Իրաքում», -հայտարարել է լիբիացի պաշտոնյան: