|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապրիլի 21-ի առավոտյան ղրղզ պատգամավորներն իրականացրել են խորհրդարանի շենքից չար ոգիներին քշելու արարողություն, հաղորդում է 24.kg լրատվական գործակալությունը։ Այդ նպատակով պատգամավորները զոհաբերություն են իրականացրել, մորթելով 7 ոչխար։ Հայտնի չէ, թե որտեղ են զոհաբերվել կենդանիները։ Խորհրդարանի խոսնակ Ախմատբեկ Կելդիբեկովը տեղեկացրել է, որ ծիսակատարության անցկացման համար ամեն պատգամավորի աշխատավարձից պահվել է 700 սոմ (մոտ 15 դոլար)։Գործիչը նշել է, որ հավաքված գումարի մի մասը ծախսվել է ոչխարների վրա, իսկ մնացած մասն ուղղվել է մանկատներին եւ ծերանոցներին։
Հայտնի չէ, թե արդյոք խորհրդարանում տիրող մթնոլորտը դեպի լավն է փոխվել։
Հետաքրքիր է, եթե նման մի արարողություն էլ իրականացվի մեր խորհրդարանում դրանից հետո քանի չար և չարաճճի հոգի կմնա այդ շենքում: