|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր անունից բուհի ուսանողներին կրթաթոշակ կհատկացվի։ Խրախուսական երկու կրթաթոշակը կտրվի համալսարանի` լավագույն արդյունքներ և առաջադիմություն ցուցաբերած մարզաբնակ ուսանողներին։
Հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտը երկրի ողնաշարն է, իսկ գյուղերը՝ մեր սահմանները: «Ուստի ոլորտի կայուն զարգացումը նույնքան կարևոր է, որքան երկրի պաշտպանական համակարգի անխոցելիությունը»,- ասել է նա եւ տեղեկացրել հոկտեմբերի երրորդ կիրակին գյուղատնտեսության աշխատողի օր հայտարարելու նախաձեռնության մասին: