|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)` գրեթե խրոնիկական դարձած հիմնական դժգոհությունը Հայաստանի մեկը մյուսին հաջորդած կառավարություններից վերաբերում է հարկային և մաքսային ոլորտներին։ Ներկա կառավարությունը ևս բացառություն չէ։
Եվ դա խիստ որոշակի հիմքեր ունի։ Հարկահավաքման մակարդակը Հայաստանում, չնայած տարբեր բարեփոխումներին, շարունակում է ԱՊՀ երկրների մեջ մնալ ամենացածրերից մեկը։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը, առանց սոցիալական ապահովագրության վճարների, չի անցնում 17%-ը, որից ցածր ցուցանիշ ունի միայն Տաջիկստանը։