|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտարարել է, որ հիացած է իր սան Գարեթ Բեյլի ձեռքբերումով: Հիշեցնենք, որ «Տոտտենհեմի» կիսապաշտպանը PFA-ի վարկածով արժանացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
«Բեյլն անտարակույս արժանի է այդ մրցանակին: Շատ ուրախ եմ նրա համար: Լավագույնը դառնալ այդ տարիքում պարզապես հիանալի է: Հնարավոր է, որ դա նրա կյանքի լավագույն պահն է: Գարեթը հրաշալի խաղաց, շատ ուրախ եմ նրա համար, նա լավ տղա է, ինչն ամենակարևորն է: Նա մեծ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին է»,- Ռեդնապի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: