|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան ապրիլի 18-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
ՀՀ պաշտպանության նախարարությունում Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո` ժամը 14:00-ին, տեղի է ունենալու երկու երկրների պաշտպանության նախարարների ճեպազրույցը, որի ընթացքում նախարարները ամփոփելու են քննարկումների արդյունքները և պատասխանելու են լրագրողների հարցերին:
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր նախատեսված է Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: