|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվել է Վանաձորի «ՍԶՆԻ» ՍՊԸ-ի տնօրենի հայցն ընդդեմ Վանաձորի Լևոն Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի:
ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Սահակյանը պահանջում է հիվանդանոցից կատարել գնումների մասին օրենքով սահմանված պարտավորությունները: Նախորդ տարվա նոյեմբերին «ՍԶՆԻ»-ն հաղթող էր ճանաչվել հիվանդանոցի հայտարարած մրցույթում` 11 անուն դեղերի մասով, սակայն շուտով տեղեկացել է, որ ամենամեծ չափաբաժնով դեղամիջոցը համալիրը նվեր է ստացել «Նատալի ֆարմ» ընկերությունից:
Հիվանդանոցի տնօրենը հրաժարվում է կատարել պայմանագրով նախատեսված կետերը` պատճառաբանելով, որ նշված դեղի համար գնման անհրաժեշտությունը վերացել է:
Գառնիկ Սահակյանը գրեթե համոզված է, որ իր նկատմամբ վերաբերմունքը քաղաքական ենթատեքստ ունի. նա «Ժառանգություն» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավարն է:
Ապրիլ 27-ին դատարանը որոշում կկայացնի: