|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արմավիրի քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանի 3-րդ անգամ վերընտրվելուց առաջ Արմավիրի քաղաքապետարանը շինարարական աշխատանքներ էր սկսել քաղաքի մի շարք փողոցներում:
Արմավիրցիներն ուրախացել էին, թե փողոցները սարքվում են:
Խլղաթյանի ընտրվելուց հետո աշխատանքները դադարեցվել են, եւ այժմ այդ փողոցների փոսերը լցված են խիճով, ու հույս էլ չկա, թե մինչ հաջորդ ընտրությունները կասֆալտապատվեն:
Այնուամենայնիվ, Արմավիր քաղաքից մեզ դիմած քաղաքացիները հորդորում են հիշեցնել քաղաքապետին, որ ավարտին հասցնի փողոցների շինարարությունը: Դեմն էլի ընտրություններ կան: