|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նախօրեին՝ խորհրդարանական հայտարարությունների ժամին, «անկախ» պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կարծիք էր հայտնել, թե 2008թ. մարտի 1-ի դեպքերը... ձեռնտու էին Ռոբերտ Քոչարյանին։
Այս կապակցությամբ հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ նկատեց. «Պնդել, թե Մարտի 1-ը ձեռնտու էր միայն պաշտոնից հեռացող նախագահին, կարող է միայն մեկը, ում մտածելու համար տրված օրգանում ոչ մի գրամ համապատասխան նյութ չկա: Թերեւս իջեցված պատվերի պայմաններն այնքան շքեղ են եղել, որ Դալլաքյանը համաձայնել է նման անհեթեթություն դուրս տալ»: