|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մամուլը հեղեղված է ընդդիմության մասին լուրերով, ինչը նշանակում է, որ հասարակությունը սպասելիքներ ունի հենց ընդդիմադիր դաշտից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:
«Եթե բոլոր ընդդիմադիր ուժերը կարողանան ձեւավորել մեկ ընդհանուր օրակարգ, այդ ժամանակ ընտրությունները զուտ պայքարի միջոց կդառնան»,- նշեց նա:
Իսկ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի խոսքերով` ներկայումս ունենք մի վարչակարգ, որը գտնվում է մոխրագույն գոտում, եւ իշխանությունն անում է այն, ինչ անկախ ամեն ինչից պետք է անի:
Անդրադառնալով ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ ծագած խնդիրներին` քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այդ կուսակցությունները պարզապես տարիքային խնդիրներ ունեն: Մարգարովը նշեց նաեւ, որ արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել անգամ չի կարող: