|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իտալիայի մշակույթի նախարար Ջանկարլո Գալանը հայտարարել է Պոմպեյի վերականգնման նոր խոշոր նախագծի մասին: Այն մշակվել է ի պատասխան միջազգային քննադատության, թե այդ հին հռոմեական քաղաքի շենքերը քայքայվում են:
Ի դեպ, Գալանի նախորդը` Սանդրո Բոնդին, այս տարվա սկզբին հրաժարական էր տվել` կապված Իտալիայի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ քաղաքական սկանդալի հետ:
Նեապոլից ոչ հեռու գտնվող Պոմպեյ քաղաքը, որը ոչնչացել էր մ.թ. 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքման հետեւանքով, պեղումներից հետո համարվում է ամենալավ պահպանված հռոմեական քաղաքը, նաեւ ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցուցակում: