|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԼՂՀ կառավարությունը եւ պետական բոլոր գերատեսչությունները շուտով կանցնեն էլեկտրոնային կառավարման համակարգի. այսօր հայտարարվել է Հայաստանից ժամանած մասնագետների եւ գերատեսչությունների աշխատակազմերի պատասխանատուների հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայաստանյան մասնագետների աջակցությամբ կներդրվի Milberry ծրագիրը, որը ՀՀ կառավարությունում գործում է ավելի քան երկու տարի:
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանի խոսքերով` ծրագրի ներդրումը կիրականացվի ամենասեղմ ժամկետներում` երկու փուլով` տեխնիկապես եւ դասընթացների կազմակերպմամբ:
Կառավարման նոր համակարգին այսօր ծանոթացել են գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարները: