|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մտավորականների նախաձեռնած «Լռության ուխտ» ակցիան շարունակվում է:
Ազատության հրապարակում 5 ժամանոց նստացույց-բողոքին մասնակցելու ցանկություն են հայտնում նաև քաղաքացիները: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Կարինե Հակոբյանը: Ըստ նրա` վերջին երկու օրերին Ազատության հրապարակի բողոքավորները եղել են ազատամարտիկներ, ուսուցիչներ և սովորական քաղաքացիներ: Իսկ այսօր բողոքի ակցիային մասնակցելու են օտարալեզու դպրոցների դեմ բողոքի ձայն բարձրացրած կազմակերպություններից մի քանիսը:
Չնայած արդեն մեկ շաբաթ է, ինչ ակցիան շարունակվում է, սակայն, քաղաքացիներից բացի, որևէ պաշտոնյա չի այցելել ակցիայի մասնակիցներին:
Այդուամենայնիվ, ըստ Հակոբյանի, այն դեռևս շարունակվելու է, ավելին` մասնակիցները մտածում են բողոքի նոր` «ավելի ազդեցիկ ձևեր ընտրել», ինչն առաջիկայում կտեսնենք: