|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Բարսելոնա»-«Շախտյոր» հանդիպումից հետո Խերարդ Պիկեն հայտարարել է, որ ուրախ է իր խփած հերթական գոլի համար: Հանդիպման 53-րդ րոպեին Պիկեն գնդակ ուղարկեց հակառակորդի դարպասը:
«Մեր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և նրա օգնական Տիտո Վիլանովան շատ են ուրախացել իմ գոլի համար, քանի որ այն մարզումների ժամանակ մշակված տակտիկական մտահղացումների արդյունքն էր: Բայց ոչ մի դեպքում չի կարելի զգոնությունը թուլացնել, հակառակ դեպքում` Դոնեցկում մրցակիցը կարող է մեզ պատժել»,- եզրափակել է Պիկեն: