|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գերմանիայի կառավարությունը որոշել է 2012 թվականին 15 տոկոսով ավելացնել Հոլոքոստից մազապուրծ եղած հրեաներին հատկացվելիք գումարը. 2011-ին հատկացված 110 մլն եվրոյի փոխարեն կտրամադրվի 126,7 մլն եվրո. տեղեկացնում է mignews.com-ը:
Գերմանիայի կառավարության եւ ֆաշիզմի զոհերի անունից բանակցող հրեական Claims Conference կազմակերպության միջեւ ձեռք բերված նոր պայմանավորվածության համաձայն` վերը նշված գումարը տարեցտարի ավելանալու է` 2013-ին` 136 մլն եվրո, 2014-ին` 140 մլն եվրո:
Ընդհանուր առմամբ` Բեռլինը պատրաստվում է վճարել 513 մլն եվրո: