|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կահիրեն 30 տարի ընդմիջումից հետո պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ. հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ էլ Արաբին` ազդարարելով, որ Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո երկրի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ են սկսվել:
«Եգիպտոսի եւ Իրանի ժողովուրդները արժանի են լավ հարաբերությունների, որոնք արտացոլում են նրանց պատմությունը եւ քաղաքակրթվածությունը»,- ասել է նախարարը իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:
Իրանը, իր հերթին, ողջունել է Եգիպտոսի նախաձեռնությունը. տեղեկացնում է mignews.com-ը: