|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ապրիլի 3-ին կանգնեցվել է Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը:
ԱԷԿ-ի տեխնիկական կանոնակարգի համաձայն` տարին մեկ անգամ նախատեսված է էներգաբլոկի աշխատանքի դադարեցում` վերանորոգման եւ մաքրման պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը, ապրիլի 7-ից էլեկտրաէներգիա կարտադրի առաջին տուրբոագրեգատը, իսկ երկրորդ էներգաբլոկը էներգամատակարարման ընդհանուր ցանցին կմիանա ապրիլի 19-ից: