|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամների հետ, ովքեր ներկայացնում են այդ ոլորտի առաջատար ընկերությունները. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Հանրապետության ղեկավարը ԻՏՁՄ անդամների հետ քննարկել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման պետական կառավարման, տեխնոլոգիաների կրթության հետ կապված խնդիրներ, Հայաստանում գիտելիքի վրա հիմնված ձեռներեցության խթանման հարցեր, ինչպես նաև ՀՀ տնտեսության ճյուղերում տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) լուծումների կիրառման խնդիրներ: