|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Չինական ազգային արժույթի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ հասել է նոր ռեկորդային նշագծի:
Չինաստանի արժութային բորսայի տվյալներով` այսօր յուանի փոխարժեքը, նախորդ առեւտրական օրվա համեմատությամբ, աճել է 37 բազիսային կետով եւ կազմել 1 դոլարի դիմաց 6,5527:
Չինաստանի ազգային արժույթն սկսել է արժեւորվել այն բանից հետո, երբ անցյալ տարվա հունիսի 19-ին ՉԺՀ Ազգային բանկը հանդես եկավ յուանի փոխարժեքի փոխանակային մեխանիզմը բարեփոխելու նախաձեռնությամբ: Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ վերջին վեց տարում չինական յուանը դոլարի նկատմամբ արժեւորվել է 25 տոկոսով: