|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ն չպետք է թույլ տար Եվրո-2012-ի որակավորման փուլի հանդիպումն անցկացնել Կաունասում. տեղեկացնում է իսպանական Marca-ն:
«Ուղղակի անտանելի է խաղալ նման խոտածածկի վրա: Երբևիցե նման բան չէի տեսել: ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը պետք է ավելի լուրջ մոտենա նման հարցերին: Ֆուտբոլիստի համար դաշտ դուրս գալը մեծ ռիսկ է, և դա վերաբերում է երկու թիմերի խաղացողներին: Մենք մասնակցում ենք խոշոր մրցաշարի, որտեղ նման բացթողումներն անթույլատրելի են»,- ասել է Կասիլիասը: