|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անգլիան ընդամենը մեկ տարի հետո կհյուրընկալի աշխարհի տարբեր ծայրերի մարզասերներին: Իսկ մինչ այդ ինտեսիվ պատրաստվում է մարզական ամենանշանավոր իրադարձությանը՝ օլիմպիադային:
2012թ. Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտի շինարարությունն ավարտված է: Ծախսվել է մոտ 570 միլիոն ֆունտ ստերլինգ: Մարզադաշտը կընդունեն միջազգային տեսուչները, կանցկացվեն մի քանի ստուգողական մրցումներ:
Մարզադաշտում տեղի կունենան օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները, ինչպես նաև ֆուտբոլի և աթլետիկայի մրցումները: Խաղերից հետո այն կպատկանի Վեսթ Հեմին. 80 հազար աթոռներից 20 հազարը կապամոնտաժվեն, կտեղադրվեն մեծ էկրաններ և տանիք: