|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Աբու Դաբիում մարտի 29-ից մեկնարկած Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական և արաբական կազմակերպությունների 3-րդ համագումարում քննարկվել են տնտեսական, սոցիալական բնույթի հարցեր, նաեւ տարածաշրջանային և ազգային ներկայիս մարտահրավերները:
Համագումարին մասնակցել է նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Աշխատանքային այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Իսպանիայի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Վրաստանի, Թուրքիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների վերահսկիչ մարմինների ղեկավարների հետ:
Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական և արաբական կազմակերպությունների 3-րդ համագումարի աշխատանքները կավարտվեն մարտի 31-ին. տեղեկացնում է ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը: