|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ի տարբերություն Facebook-ի, որի օգտագործողների թիվն ավելանում է, MySpace-ը փետրվարի կեսից մինչեւ մարտի կեսն ընկած ժամանակահատվածում կորցրել է տասը միլիոն ակտիվ օգտագործողի:
«Թելեգրաֆը» գրում է, որ MySpace-ի օգտագործողների թիվը 73 միլիոնից իջել է 63 միլիոնի, մինչդեռ նախորդ տարի այս ժամանակ նրանց թիվը 95 միլիոն էր:
Ֆինանսական կորուստների պատճառով կրճատումներ են եղել նաեւ MySpace-ի աշխատակազմում. 450 հոգանոց թիմից մնացել են ընդամենը 150-ը:
Սոցիալական այս ցանցի սեփականատեր News Corporation-ը փորձում է վաճառել օր-օրի թուլացող կայքը, թեեւ հույս ունի, որ այն կվերակենդանանա իր յուրօրինակ ծառայությունների շնորհիվ` ուշադրության կենտրոնում ունենալով ժամանցային բովանդակությունը:
Փորձագետները նշում են, որ ավելի ճիշտ կլինի, սոցիալական այս ցանցը վաճառել մինչեւ դրա «վերակենդանացումը»: News Corporation-ը 2008-ին MySpace-ը գնել էր 580 միլիոն դոլարով: