|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի նման աղետները աշխարհում տեղի են ունենում տարեկան մեկ անգամ. ասել է Մոսկվայի պետական համալսարանի գիտաշխատող Պիտեր Կոլտերմանը:
«Աշխարհի ուշադրությանը, բնականաբար, արժանանում են այն աղետները, որոնք տեղի են ունենում խիտ բնակեցված տարածքներում և հանգեցնում են մարդկային ու նյութական մեծ կորուստների: Իսկ եթե այդ աղետները տեղի են ունենում չբնակեցված կամ քիչ բնակեցված վայրերում, վրիպում են մարդկության ուշադրությունից»,- նշել է գիտնականը:
Նա նաեւ ահազանգել է, որ Ռուսաստանի համար մեծ վտանգ են ներկայացնում Արկտիկայի սառույցները, որոնք գլոբալ տաքացման հետեւանքով հնարավոր է հալչեն, ինչի արդյունքում հսկայական տարածքներ կանցնեն ջրի տակ: