|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի եւ Երեւանի գրասենյակների օժանդակությամբ, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում հայկական կողմը ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցված ադրբեջանական բանակի սերժանտ Անար Հաջիեւին:
Միաժամանակ հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Արթուր Բադալյանը, որն ադրբեջանցիների կողմից գերվել էր 2009 թվականի մայիսի 9-ին: