|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ինչպես նշվում է ԼՂՀ գլխավոր դատախազության կայքում, դատախազության հատուկ քննչական բաժնում ստուգվել է Շահումյանի շրջանի Խարխափուտ գյուղի բնակիչ Մանուկ Գյոզալյանի կողմից Քարվաճառի ռազմական ոստիկանության բաժանմունք տրված բանավոր հաղորդումը` անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին Խարխափուտ գյուղի հսկիչ կետում ԼՂՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության աշխատակիցներ Ռոլանդ Այդինյանի եւ Ռուսլան Հակոբյանի կողմից իր հասցեին հայհոյանքներ տալու եւ ծեծի ենթարկելու մասին: Ստուգման արդյունքներով` 2011 թ. փետրվարի 18-ի որոշմամբ մերժվել է քրեական գործի հարուցումը:
Միեւնույն ժամանակ, խախտումները վերացնելու եւ դրանք հետագայում բացառելու նպատակով ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը համապատասխան միջնորդագիր է ներկայացրել ԼՂՀ ԿԱ ՀՊԾ ղեկավարությանը:
Վերոհիշյալ երկու աշխատակիցներն ազատվել են աշխատանքից: